26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բուդաղյանները չեն դադարեցրել պայքարը /տեսանյութ/

«Հունիսի 1-ին կլրանա 4 տարին այն ողբերգական օրից, երբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի կրակոցներից սպանվեց Ավետիք Բուդաղյանը և ծանր մարմնական վնասվածք ստացավ Արտակ Բուդաղյանը», – այսօր  լրագրողների հետ  հանդիպման ընթացքում նշեց  Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Հավանաբար, հասարակության մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Բուդաղյանները դադարեցրել են պայքարը, բայց դա ամենևին էլ այդպես չէ: Արդարությունը վերականգնելու համար նրանք շարունակելու են պայքարել՝ որքան էլ դա երկարատև կամ դժվար լինի: Շուտ թե ուշ մեղավորները բացահայտվելու են, թող չհուսան, որ կարողանալու են այս պատմությունից մաքուր դուրս գալ»,- շեշտեց Ալումյանը:

Անդրադառնալով Վահան Շիրխանյանի գործին՝ փաստաբանն ընդգծեց. «Փոխանակ ընդամենը մի սայլակ գտնեն, որ նրան բերեն դատարան, որոշվեց անիմաստ փորձաքննություն նշանակել: Միգուցե որոշ մարդկանց պետք էր, որ դատավարությունը ձգձգվի: Շիրխանյանը ցանկանում էր վիճարկել ոչ թե այն հարցը, թե ի վիճակի՞ է մասնակցել դատավարություններին, այլ այն, թե ինչպես պետք է հասնի դատարան: Դատավարությանը նրա մասնակցելու հարց մեր կողմից երբեք չէր բարձրացվել: Մեր կողմից բարձրացվել է այն հարցը, որ Շիրխանյանը չի կարողանում գալ, հասնել դատարան»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ