21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշավը Գերմանիայի տարածքում չի թույլատրվի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում, Գերմանիան թույլ չի տա իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշավը։ Ըստ թուրքական «bursadabugun» լրատվական կայքի՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում:

Ըստ Մերկելի՝  քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, որ պետք է հստակ սահմանել, որ նման թեմաների քննարկումը Գերմանիայի տարածքում հնարավոր բան չի:

Ավելի վաղ Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներակայացուցիչ Շտեֆեն Զայբերթն այս թեմայի վերաբերյալ ասել էր.

«Քաղաքականապես չի կարելի պատկերացնել, որ մենք կհամաձայնենք Գերմանիայում քվեարկություն անցկացնել այն բաների վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են մեր դավանած սկզբունքներին, հետևած օրենքնրին ու եվրոպական արժեքներին»:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ