2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է. վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե իր պաշտոնավարման ամիսների ընթացքում փոփոխություններ եղել: «Տնտեսական ցուցանիշներ կան»,-ասաց նա: Վարչապետը պնդեց, թե որևէ նախարարի հետ հակասություն չունի:
«2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է»,-նշեց նա` ի պատասխան հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել 2018 թվականին:
Հարցին` պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում Ձեզ համար ընդունելի՞ է, վերջինս պատասխանեց. «Ինչո՞ւ ոչ, կքննարկենք»: Վարչապետն, անդրադառնալով Հայաստան ադրբեջանական խնձորի ներկրմանը, նշեց, որ գործն իրավապահների ուշադրության կենտրոնում է:
Հարցին, թե եռատոնի մասնկիցներն արժանի են ապրում, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ այնքան, որքան արժանի են»: