09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյումրիում 77-ամյա տղամարդուն սպանողը հայտնաբերվել է. մանրամասներ

Քիչ առաջ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ արդեն հայտնաբերել են Գյումրիում 77 տարեկան Ստեփան Մարկոսյանի սպանության գործով կասկածյալին։ Ինքնությունը հայտնի է ու արդեն ձերբակալվել է։ Նա 23-ամյա Հ․-ն է, որը տվել է խոստովանական ցուցմունք։

Նա եղել է 1940 թվականի ծնված Ստեփան պապի մտերիմը։ Նրանց միջև կենցաղային հարցով վիճաբանություն է ծագել, որի ժամանակ երիտասարդը դանակահարել է տարեց տղամարդուն։ Հիշեցնենք, որ 77-ամյա տղամարդու դին գտել էին կրծքավանդակի ձախ հատվածում կտրող-ծակող , գործիքով թափանցող վերքերով։ Հարևաններն են տեսել պապիկին տան դռան մոտ ընկած արյունոտ։ Ստեփան Մարկոսյանը առանձնատանը բնակվում էր միայնակ, նրա զավակները արտերկրում են։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ