14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել

Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների զինված ուժերի միջև  համակարգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել ռամզափորձի փոխանակում:

Զորավարժությանների ժամանակ օգտագործվելու են ականանետեր, զրահապատ մեքենաներ, ռազմական մարտկոցներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր:

Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշյալ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էր մեկնել զինանձնակազմ: Վերջիններիս բացի ադրբեջանցի պաշտոնյաներից, դիմավորել էր նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ (ատաշե), գեներալ  մայոր Զաֆեր Օջաքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ