25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բաներ չեն եղել. Դավիթ Բաբայան

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այս հանդիպումը շատ օգտակար է եղել, և, առհասարակ, կարևորում, արժևորում ենք նման ցանկացած հանդիպում»,-Henaran.am-ին ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: 

Դավիթ Բաբայանը նշեց, որ իհարկե, պարզ է, որ այդ հանդիպումների ժամանակ վերջնական կարգավորման չեն հասնում, սխալ էլ կլինի սպասել, որ այդ հանդիպումների ժամանակ վերջնական կարգավորում կլինի. «Սա շատ երկարատև գործընթաց է: Տարիներ, եթե ոչ տասնամյակներ են պետք: Բայց այս հանդիպումները կարևոր են, որովհետև բացի կարգավորման հարթությունից կա նաև խաղաղության և կայունության հարթություն, առանց որի հնարավոր է շարունակել գործընթացը, այն որոշումները, այն հանդիպումները, որոնք հնչել են, արդարացնում են մեր սպասելիքները: Մենք տեսանք, որ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ, ևս մեկ անգամ ընդգծվեց խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, ճանապարհը, և նորից շեշտը դրվեց զինադադարի ռեժիմի խախտման վեր հանման մեխանիզմների շուրջ աշխատանքի վրա»,-շեշտեց նա:

Վերջինս հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն, և ավելի շոշափելի արդյունքներ կլինեն:

Հիշեցնենք, որ երեկ նախքան հանդիպումը լուր ստացվեց, որ սահմանին կրկին զոհ ունենք, և հայտարարություններ եղան, թե ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պիտի չմասնակցի ու բոյկոտի հանդիպումը, բայց ամեն դեպքում հանդիպումը կայացավ: 

Հարցին, թե ինքը  ճիշտ է համարում այդ մասնակցությունը, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի ունեցավ, ահաբեկչություն էր: Բնական է, որ Ադրբեջանը լինելով ահաբեկչական պետություն, գնաց նման քայլի, բայց հասկանում ենք, որ այստեղ համանախագահներ կան, միջազգային հանրություն կա, նման պահվածքը պետք է համապատասխան գնահատականի արժանանա նաև նման հանդիպումների ժամանակ: Այն, որ կարևորվել է խաղաղ կարգավորումը, սա շատ կարևոր է, այսինքն հրապարակային ձևով Ադրբեջանը զգուշացվել է: Բայց սա է, դժբախտաբար, այլ տարբերակ չկա, քանի որ այդ ահաբեկչական պետությունը շարունակում է իր նման գործելաոճը: Բայց որ այսօր միջազգային հանրությունն էլ է սկսել բացասական վերաբերվել Ադրբեջանին, այդպես է: Տեսեք` ինչ է կատարվում Ֆրանսիայի ընտրությունների ընդառաջ, թեկնածուները խոսում են Արցախի ճանաչման, մայր Հայաստանի հետ վերամիավորման մասին: սա շատ կարևոր է: Սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բաներ չեն եղել:

Տեսնում եք նաև, թե ԵԽԽՎ-ում ինչպիսի կոռուպցիոն սկանդալ է ընթանում: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը մի օր բերելու է նույն Ադրբեջանի համար շատ վատ ու բարդ հետևանքների»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ