03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամենա-Ամենա». Իվետա Մուկուչյանը ներկայանում է նոր տեսահոլովակով. Պրեմիերա

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանն իր յութուբյան ալիքում ներկայացրել է նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Ամենա-ամենա» երգի վրա: Երգի խոսքերի հեղինակները Նարեկ Հովսեփյանն է եւ Արտյոմ Մանուկյանը, երաժշտության հեղինակ՝ Իվետա Մուկուչյան: Տեսահոլովակի նկարահանումներն իրականացվել են Բեռլինում եւ Հայաստանում:

Իվետա Մուկուչյանի խոսքով՝ երգը հնարավորություն կտա մտածելու այն մասին, թե ինչ են մարդիկ գտնում կամ կորցնում կյանքի արագաշարժ ընթացքում: «Յուրաքանչյուրս ամեն օր ավելիին է ձգտում, մենք փորձում ենք գտնել ամենալավը, ամենաշքեղը, ամենամեծը, այդ իսկ պատճառով հաճախ նույնիսկ չենք նկատում այն, թե ինչ ունենք: Շատ շուտ սկսում է չբավարարել այն, ինչի մասին երազել ու հասել ենք: Ու արդյունքում չի երջանկացնում այդ ամենը: Սրանք այն հարցերն են, որոնց մասին ցանկացա անդրադառնալ»,- նշում է Իվետա Մուկուչյանը՝ հավելելով, որ երգում շատ աղջիկներ իրենց կկարողանան գտնել: 

Նրա խոսքով՝ «Ամենա»-ն նոր հաղորդագրություն ունի իր մեջ՝ իր էներգիտակայով, փոխանցած տրամադրությամբ, իմաստով: «Այդ պատճառով փորձեցի տեսահոլովակում ներկայանալ ամենատարբեր կերպարներով, տրամադրություններով, քանի որ ինչպես բոլորը, ես էլ եմ անցել սոցիալական միջավայրին հարմարվելու, ադապտանալու փուլով եւ հստակ գիտակցում եմ, թե ով եմ ես այսօր եւ ով եմ ուզում լինել ապագայում»,-նշում է նա:

Տեսահոլովակի որոշ հատվածներ նկարահանվել է Բեռլինում (www.jonathon-entertainment.com), իսկ մնացած հատվածը Հայաստանում (ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ