21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բժիշկները ծաղրել են հիվանդին վիրահատության ժամանակ

Լոս-Անջելեսի հիվանդանոցի հիվանդներից մեկը դատի է տվել անեսթեզիոլոգին, ով ներկա է եղել նրա վիրահատության ժամանակ: Մինչ Վերոնիկա Վալդեսը նարկոզի ազդեցության տակ է եղել, անեսթեզիոլոգը կնոջ դեմքին արհեստական բեղեր է կպցրել, նրա երեսին արցունքներ նկարել, իսկ բուժքույրը նկարահանել է ընթացքը: 

Բժիշկը ոչ բարդ վիրահատության համար ընդհանուր նարկոզ է տվել հիվանդին` փոխանակ տեղային անզգայացման ենթարկելու: 

Վալդեսն այդ նույն հիվանդանոցում բուժքույր է աշխատել եւ երբ վիրահատությունից հետո եկել է աշխատանքի, գործընկերները նրան ցույց են տվել նկարները:

“Ես շոկի մեջ էի, դա ահավոր էր”,- ասել է կինը:

Անեսթեզիոլոգն ասել է, որ ինքը պարզապես կատակ է արել:

Այժմ անեսթեզիոլոգը եւ միջադեպը նկարահանած բուժքույրը հեռացվել են աշխատանքից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ