26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահազանգ. մահացու է. Փաստ

արզվում է մեքենաներում գազի բա­լոն ւոեղադրելով կարող է զբաղվել ով ասես: Եվ դրա համար նույնիսկ լիցենզիա ստանալ պետք չէ: Ընդամենը հար­կավոր է այդ գործով զբաղվելու ցանկություն ունենալ, հայտարարություն տարածել ու սկսել մարդկանց լավություն անելու անվան տակ փող աշխատել: Այսինքն, ով մի քիչ մե­քենայից է հասկանում, մի քիչ բալոնի «ելից», «մուտքից» ու կառուցվածքից գաղափար ունի, մի քիչ էլ լսել է, թե ինչպես պետք է այն տեղադրել, կարող է իր հարևանի, բարեկա­մի, ընկերոջ մեքենայի մեջ գազի բալոն տե­ղագրել ու համարել, որ նրան բավականին մեծ «լավություն» է արել:

Պատկերն ավելի է սաստկանում, երբ այդ ճանապարհով տեղադրված բալոնը ձեռք է բերված լինում երկրորդային շուկայում: Այս դեպքում արդեն ստացվում է, որ մեքենայում ոչ թե գազի բալոն, այլ սովորական ռումբ է տեղադրված, որն ամեն վայրկյան կարող է պայթել:

Ավտոմեքենաների վրա գազաբալոնային համակարգերի տեղադրմամբ և սպացարկ- մամբ զբաղվող կազմակերպություններից մեկի տնօրենը, ով չցանկացավ իր անունը նշել, «Փաստի» հետ զրույցում նույն մտահո­գությունը հայտնեց , ասելով, որ Երևան-Մեղ- րի ավտոճանապարհի Վայքի վարչական տարածքում գործող գազալցակայանում տե­
ղի ունեցած գազի բալոնի պայթյունի պատ­ճառով երկար ժամանակ կորցրել է հանգիս­տը: Բայց նրա զայրույթի հիմնական պատ­ճառն այն է, որ ոչ «երեկվա», ոչ «այսօրվա» դեպքերն անգամ չեն ստիպում իշխանու­թյուններին նման երևույթների դեմ պայքա­րելու քայլեր ձեռնարկել:

«Դա առաջին ու վերջին պայթյունը չէ: Էլի են բալոններ պայթելու, մինչև կառավա­րությունը միջոցներ չձեռնարկի նման երև­ույթները կանխելու ուղղությամբ: Հարկա­վոր է խիստ վերահսկողություն իրականաց­նել և խստորեն արգելել, որ գազալցակայան- ներում 200 ատմասֆեր ճնշումից ավելի չլիցքավորեն բալոնները: Աշխարհում նման բան չեք տեսնի, բայց մեզ մոտ գազի բալոն­ները լիցքավորում են մինչ 280 ճնշման տակ, ինչն էլ պայթյունի պատճառ է դառ­նում»,֊ասաց կազմակերպության տնօրենը:

Ի դեպ, էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ այն ոչ լիցենզավորման, և ոչ էլ ծանուցման ենթակա ծառայություննե­րի ցանկում ներառված չէ և հետևաբար հար­ցը նախարարության մանդատից դուրս է: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանն էլ «Փաստին» տեղեկացրեց, որ կազմակերպու­թյունները, ովքեր իրավունք են ստանում գա­զի բալոններ տեղագրել, պարտավոր են նաև տարին մեկ անգամ ստուգել տեղադրված գազի բալոնի անվտանգությունը, բայց իրա­կանում պատկերը բոլորովին այլ է:

 

«Պրակտիկայում, այսպես է: Հարևանին, ով մի քիչ այդ գործից հասկանում է, հրավի­րում են խորոված ուտելու ու ձեռքի հետ էլ մեքենայի մեջ բալոն տեղագրելու հարցն են լուծում: Բայց հարևանն ինչպե՞ս է տեղագրել, ճիշտ է, սխալ է, որևէ մեկը չի կարող ասել: Բայց հարևանին են դիմում, քանի որ Զավեն ձյաձյան միշտ ավելի էժան է գազի բալոնը տեղադրում, քան հայտնի կազմակերպու­թյունները»,֊ասաց ԼԽալիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ օրենքով բալոնը լիցքավորելու ժամանակ գազալցակայանի աշխատակիցը պարտավոր է ստուգել, թե տվյալ բալոնը տարեկան փորձարկում ան­ցե՞լ է, թե’ ոչ: Եվ եթե անցած չլինի, ապա պետք է այն չլիցքավորի, բայց իրականում նման բան չկա և անկախ ամեն ինչից, բոլոր բալոնները լիցքավորվում են: գազաբալոնային համակարգերի տեղադր­մամբ և սպասարկմամբ զբաղվող կազմա­կերպության տնօրենը նույնպես չհերքեց, որ նման իրավունք ինքը ունի, սակայն նշեց, որ նման տեղեկանք չի տալիս վարորդներին, քանի որ չի կարող վստահ լինել, որ անցած մեկ տարում բալոնը տեխնիկական կանոնա­կարգերի համապատասխան է շահագործվել:

«Նման տեղեկանք տամ, տանեն բալոնը 280 ճնշման տակ շահագործեն, հետո մի բան լինի’ ես պատասխան տա՞մ: Առաջին հերթին պետք է պատժել բոլոր նրանց, ով­քեր բարձր ճնշման տակ են լիցքավորում: Եվ իրենց թվում է, թե լավություն են անում, բայց իրականում ռումբը դնում են մեքենայի մեջ ու ճանապարհում են: Դրա համար էլ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը նման դեպքեր էլի չեն լինի: Ես նորից եմ ասում, համակարգը պետք է վերահսկվի, բայց ինչ­պես տեսնում եք, իշխանությունների հեչ պետքն էլ չի»,֊ասաց կազմակերպության ղեկավարը:

Ի դեպ մասնագետների տեղեկացմամբ նույնիսկ ամենաչնչին գազի հոտի դեպքում հարկավոր է դիմել ու վերացնել գազի ար­տահոսքը: Բայց բոլորս £լ գիտենք, որ մայ­րաքաղաքում քիչ չեն երթուղայինները, որոնցով երթևեկելու ժամանակ, եթե մեկ-եր- կու կանգառ ավել գնաս, կարող ես գազի հո­տից պարզապես ուշաթափվել:

Ստացվում է, որ խնդիրն ավելի խորը ար­մատներ ունի, բայց թե ինչու է կառավարու­թյունն այն լռության մատնում ու չտեսնելու տալիս պարզ չէ: Պարզ է մեկ բան, որ սա կրկին խոսում է իշխանությունների կողմից ոլորտի հանդեպ ունեցած անտեղյակության կամ անտարբերության մասին: Բայց հե­տաքրքիրն այն է, որ այդ բարձիթողի վիճա­կից հոգնել են անգամ նման գործունեու­թյամբ զբաղվող լուրջ ընկերությունները և նրանք առաջինն են ցանկանում, որ ոլոր­տը լուրջ վերահսկողության ենթարկվի, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխա­նատվության:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ