Ինչպես է նշել ծննդյան տոնը Մելանիա Թրամփը /ֆոտո/
Նախօրեին ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը նշում էր ծննդյան օրը։ Խնջույքն անցել է Վաշինգտոնում։ Սկզբում Թրամփ ամուսինները գնացել են Մշակույթի ազգային պատկերասրահ, իսկ երեկոյան Սպիտակ տանը տոնական ընթրիք է մատուցվել, որին ընտանիքի մտերիմներն են եղել եւ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ։
Մելանիան բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել նաեւ սոցկայքերի միջոցով։ Նրան շնորհավորել է երկրի փոխնախագահ Մայք Պենսը։ Թվիթերի իր էջում գրել է․
«Ծնունդդ շնորհավոր, Մելանիա։ Մեր երկրի բախտը բերել է, որ նման անհավանական կինը դարձել է առաջին տիկին»։
Մելանիային շնորհավորել է նաեւ Իվանկա Թրամփը, թեեւ աղբյուրներն ասում են, որ նրանք լավ հարաբերությունների մեջ չեն։
«Շնորհավոր մեր առաջին տիկնոջ եւ իմ անհավանական խորթ մոր ծննդյան օրը։ Նա բարության եւ բարեսրտրության հիանալի օրինակ է մեր բոլորի համար»,- գրել է Իվանկան։