«Երևանի սիրուն աղջիկ». Զարուհու համար (ֆոտո, տեսանյութ)
Այս պահին Զարուհի Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը՝ «Երկիր ծիրանի»-ն շարունակում է իր քարոզարշավըւ՝ Ազատության հրապարակից շարժվելով Մաշտոցի պողոտայով:
Ավագանու թեկնածուները բարձրախոսով հայտարարում են՝ նրանց ողջունում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը և այդ կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Արևի մայրաքաղաք Երևանը լցնենք ջերմությամբ: Մայիսի 14-ին գնանք ընտրատեղամաս և ընտրենք Զարույհի Փոստանջյանին, ում քաղաքական գործունեությունը միշտ թափանցիկ է եղել» – ասաց ավագանու թեկնածուներից մեկը:
Քարոզարշավի ընթացքում «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին փողոցում նվագող երաժիշտներին՝ վերջիններիս խնդրելով կատարել «Երևանի սիրուն աղջիկ» երգը: Փոստանջյանն ասաց, որ իրենց կուսակցությունում կանանց ու տղամարդկանց թվաքանակը հավասար է, իսկ այդ երգը նվիրեց կուսակցությունում ներգրավված կանանց ու աղջիկներին: Երգի ավարտից հետո «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները ծափահարեցին, ապա շատունակեցին ընթանալ Մաշտոցի պողոտայով:
https://www.youtube.com/watch?v=wOjVWMWkZ2w&feature=youtu.be