Ինչն է ազդում սեռական կողմնորոշման վրա /16+/
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ սեռական կողմնորոշումը երեխայի մոտ ձեւավորվում է դեռեւս մոր արգանդում եղած ժամանակ: Օրինակ, համասեռամոլությունը կարող է առաջանալ, եթե հղի կնոջ օրգանիզմում ուժեղանում է իմունային ռեակցիան, ինչի հետեւանքով կնոջ հակամարմինները գրոհում են երեխայի ուղեղի վրա:
Յուրաքանչյուր հաջորդ տղա երեխայի ծնունդից հետո կնոջ հակամարմիններն ուժեղանում են: Բրոկի համալսարանի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել 1 000 տղամարդկանց շրջանում եւ եկել այն եզրահանգման, որ շատ հարազատ եղբայրներ ունենալու դեպքում համասեռամոլ լինելու հավանականությունը մեծանում է: Այս թեորիան հատկապես սկսում է գործել, եթե եղբայրներն իրարից առանձին են մեծացել:
Աղջիկների դեպքում այս տեսակետը չի գործում. քույրերի առկայությունը որեւէ կերպ չի ազդում կնոջ սեռական կողմնորոշման վրա: