20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՙԵվրատեսիլի կազմակերպիչը կստուգի Ադրբեջանի՝ կաշառք տալու մասին լուրերը

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչն է, կստուգի մրցույթին Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների կողմից կաշառք տալու մասին լուրերը, փոխանցում է lenta.ru-ն:

Վերջերս շվեդական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Եվրատեսիլ 2013-ի ներկայացուցչական խմբի անդամներից մեկի անանուն պատմությունն էր այն մասին, որ որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության վրա:

Հարկ է նշել, որ այս տարի Եվրատեսիլ մրցույթը տեղի ունեցավ Շվեդիայում:

Աղբյուրը խոստովանել է, որ մասնավորապես Ադրբեջանի ներկայացուցչական խմբի անդամներից մեկը մասնավոր խոսակցության մեջ ասել է, որ իբր ժյուրիի բարձր գնահատականների դիմաց առաջարկել է գումար, ՞որով կարելի է ապրել մի ամբողջ տարի՞:

Եվրատեսիլի կազմակերպիչներից Սիտցե Բեկկերը հավատացրել է, որ այս տեղեկատվությունն անպայման կստուգվի, եւ եթե հանկարծ այն հաստատվի, ՞կոնկրետ միջոցառումներ կձեռնարկվեն եւ տուգանքներ կլինեն՞:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ