30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ցավում եմ նրանց համար … ինչ խնդիրներ են առաջացնում ցածր գոտիով տաբատները

Վերջին տարիներին հայ աղջիկներից շատերը կրում են ցածր գոտիներով տաբատներ ու ներքնազգեստներ: Մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս ընդհանրապես չկրել նման տաբատներ:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդպիսի տաբատները կարող են մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ

՛՛Դրանք շատ լուրջ հիվանդություններ կարող են առաջացնել:

Առաջին հերթին երիկամի հիվանդություններ, երիկամների բորբոքում, անպայման… բացի դրանից ողնաշարային խնդիրներ կարող են ունենալ, մկանային-ողնաշարային խնդիրներ: Մեջքը պետք է փակ լինի, մարդու հիմքը մեջքն է ՛՛,-համոզված է բժիշկը:

Հարցին, թե որևէ հատուկ նպատակ կա նման հագուստ ստեղծելու համար, և որ երկրներից են դրանք ներկրվում Հայաստան, բժիշկն արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ  որ երկրներից են գալիս` ներմուծմամբ չեմ զբաղվում, բայց երբ տեսնում եմ այդպիսի ցածր շալվար հագած մարդկանց, շատ ցավում եմ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ