Որն է վատ սեքսի պատճառը /16+/
Մասնագետները պարզել են, որ սնունդի մեջ որեւէ կարեւոր տարրի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ զույգի սեռական կյանքի վրա:
Գիտնականները պնդում են, որ ուտելիքի մեջ ցինկի պակասը ազդում է սեքսի որակի վրա:
Ցինկի պակաս քանակի դեպքում տղամարդու օրգանիզմում տեստոստերոն հորմոնը սկսում է պակաս արտադրվել, ինչի հետեւանքով սեռական ցանկությունը նվազում է: Արդյունքում, զույգի սեռական կյանքը վատանում է:
Մասնագետները խորհուրդ են տալիս տղամարդկանց հետեւել իրենց սնունդին եւ ավելի հաճախ օգտագործել ցինկ պարունակող մթերք` սունկ, գետի ձուկ, հավի միս եւ այլն: Նման մթերքները ակտիվացնում են տեստոստերոն հորմոնը, բարձրացնում են տրամադրությունը, ինչի արդյունքում սերմնարտադրությունն ավելանում է:
Եթե տղամարդը ճիշտ կենսակերպ վարի, ճիշտ սնվի եւ հետեւի քաշին, ապա ակտիվ սեռական կյանք կունենա մինչեւ խոր ծերություն:
Կինը կարող է օգնել զույգին` հետեւելով, որ նա ճիշտ սնվի: