20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բարդիների հատման համար կալանավորվածը բողոքում է

Դավիթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանի շահերի պաշտպանը ապրիլի 18-ին դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Արմեն Մելքոնյանը Henaran.am –ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  բողոքարկել է առաջին ատյանի դատարանի՝ իր պաշտպանյալի կալանավորման մասին որոշումը:

Պաշտպանը նշում է,  որ առաջին ատյանի դատարանի՝ Ալեքսան Սամսոնյանին կալանավորելու որոշումը հիմնավորված չէ, քանի որ Ալեքսան Սամսոնյանին վերագրել են որոշ արարքներ, որոնք նա չի կատարել:

Պաշտպանի խոսքով, արարքն ուռճացվել է, որպեսզի մեղադրանք առաջադրվի ոչ թե ՔՕ-ի 296-րդ հոդվածի 1-ին մասով, այլ 3-րդ, այն է՝ ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:

Ալեքսան Սամսոնյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ