Պատուհաս
Ջրառատ գյուղում տեղի ունեցած նախընտրական միջադեպը պատուհաս է դարձել իրավապահների գլխին. չնայած քաղաքական հաշվեհարդարի զոհ դարձածները հաշտվել են, սակայն գործը չակել առայժմ չի հաջողվում:
Հիշեցնենք, այս համայնքում լուրջ բախումներ տեղի ունեցան ՀՀԿ-ական գյուղապետի, նրա թիմակիցների եւ ՕՐՕ դաշինքի կողմնակիցների միջեւ: Փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանն ու նրա եղբայրը նույնպես ներգրավված էին այս պատմության մեջ հետ: Զենք էր կիրառվել, կային տուժածներ: Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ հրազենային վնասվածքներ հասցնելու համար հարուցված քրեական գործը դեռ քննվում է: Չի բացառվում, որ կալանքի վերցված փոխգյուղապետն, այնուամենայնիվ, դատվի: