22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիսուս Քրիստոսի վերջին խոսքերը

Քրիստոս Սուրբ Մարիամին ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին» և Հովհաննես առաքյալին ասաց. «Ահա՛ քո մայրը» (Հովհ 19.26-27)` Իր մորը հանձնելով Իր աշակերտի խնամակալությանը: Քրիստոս նույնիսկ խաչի վրա եղած ժամանակ չարչարանքների մեջ հիշեց Իր մորը և մտահոգվեց նրանով, սակայն Իր ծնողի համար չիջավ Խաչից: Դրանով Փրկիչը մեզ սովորեցրեց, որ հատկապես կրոնավորները` իրենց վրա խաչ վերցրածները, մարմնական ծնողների համար չհրաժարվեն խաչից՝ իրենց հանձնառությունից, ծառայությունից:

. Քրիստոս Իր տառապանքների մեջ ասաց՝ «ծարավ եմ» (Հովհ 19.28): Սա ցույց է տալիս, որ Քրիստոս իրապես մեծ տանջանք էր կրում և մարմնապես հյուծվել ու ծարավել էր, բայց դա նաև փոխաբերորեն նշանակում էր, որ Փրկիչը ծարավ էր մարդկության համար էլ ավելի տանջվելու:

. Մեծ տառապանքների մեջ Քրիստոս բացականչեց. «Էլի՜, էլի՜ լա՞մա սաբաքթանի` Աստված իմ, Աստված իմ, ինչու՞ թողեցիր Ինձ» (Մատթ. 27.46): Ըստ Սուրբ Եփրեմ Ասորու` չարչարանքների ժամանակ Քրիստոսի աստվածությունը նահանջեց Քրիստոսի մարդկությունից, բայց ոչ այն աստիճան, որ բաժանվի, այլ այդ նահանջելը դրսևորվում էր նրանով, որ այդ ժամանակ աստվածային հզորությունը չէր արտահայտվում։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ