Չորս նշան, որոնք խոսում են ձեր հարաբերությունների մոտալուտ ավարտի մասին
Ամերիկացի հանրահայտ հոգեբան Ջոն Գոտմանը նշել է հարաբերությունների 4 նշան, որոնցով կարելի է հասկանալ, որ այդ հարաբերությունները շուտով կավարտվեն: Այս հոգեբանը հայտնի է նրանով, որ 91 տոկոս ճշմարտությամբ կարողանում է կանխատեսել զույգի հարաբերությունների հետագա զարգացումը:
Այսպիսով, այդ նշաններն են`
- Անհատականության քննադատությունը: Կարելի է բողոքել, դժգոհություն հայնտել զույգի արարքներից, բայց ոչ մի կերպ չի կարելի քննադատել նրա անհատականությունը:
- Արհամարհանք: Հրապարակայնորեն զույգին արհամարհելը, նարն ձեռք առնելը ուրիշների մոտ նշանակում է, որ անձը հակակրանք ունի իր զույգի նկատմամբ: Նման իրավիճակից դուրս գալը շատ բարդ է, երբեմն` անհնարին:
- Պաշտպանություն: Ինչպես հայտնի է, լավագույն պաշտպանությունը հարձակվելն է: Երբ անձը մեղադրում է զույգին ինչ որ բաներում, ապա կարելի է հասկանալ, որ նա պաշտպանվում է կոնֆլիկտից: Նման պահվածքը մշտապես ավելի է բարդացնում հարաբերությունները:
- Լռություն: Երբ զույգից մեկը կտրուկ դադարեցնում է խոսակցությունը, “քարե պատ” է դառնում, այսպիսով, նա փախչում է վեճից: Այս տարբերակը, որը հաճախ է կիրառվում վեճերի ժամանակ, բերում է անխուսափելի բաժանման: