26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է դեսպանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կողմերին օգնի հակամարտության լուծում գտնելու հարցում։

«Մենք պետք է օգնենք կողմերին շարժվել առաջ»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի նոր ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդին` Սեկուտան բարձր է գնահատել նրա որակները: Նա ասել է, որ Հոգլանդն ԱՄՆ պետքարտուղարությունում աշխատանքի մեծ փորձ ունի, լավ գիտի այս տարածաշրջանը, նախկինում աշխատել է այստեղ։

«Հոգլանդը շատ էներգետիկ և ուժեղ խաղացող է: Կարծում եմ, որ նա իսկապես կօգնի այս գործընթացն առաջ տանել»,- նշել է նա:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ