Ինչու է Ադրբեջանի փոխարտգործնախարարը գալիս Երեւան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մահմուդ Մեմեդգուլիեւը այս շաբաթ կայցելի Երեւան, փոխանցում է ադրբեջանական haqqin.az-ը: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը:
Նրա խոսքերով այցի նպատակը “Արևելյան գործընկերություն” ծրագրի հերթական ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-13 –ին Երևանում:
Հանդիպմանը նաև մասնակցելու է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսքենդերովը: