01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները. Զ. Փոստանջյան

«Այս անգամ պարոն Փաշինյանը խախտել է էթիկայի կանոնները, մենք ունեցել ենք ընկերական զրույց, ես նա եւ պարոն Սասուն Միքայելյանը սրճարանում զրուցել ենք, դա պաշտոնական հանդիպում չի եղել ինձ որեւէ առաջարկ ներկայացնելու առումով, եթե դա լինելր պաշտոնական, ես բանավոր կմերժեի, չէի հանդիպի»,-լրագրողների հետ զրույցում ասել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Զարուհի Փոստանջյանին երեք առաջարկ են արել, որից մեկն էլ «Ելք» դաշինքի  ավագանու ցուցակը գլխավորելն էր, սակայն Փոստանջյանը մերժել է առաջարկները։

«Կարիք չկար, որ Փաշինյանը հանդես գար այդ հայտարարությամբ, ցանկալի է, որ  Նիկոլ Փաշինյանը  լինի քաղաքի տղա ու չխախտի էթիկայի կանոնները»,–ասել է Զարուհի Փոստանջյանը»,-հայտարարել է Զ. Փոստանջյանը։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ