Ահազանգ ոստիկանությունից
Ապրիլի 9-ին, ժամը 1.10-ին, շտապօգնության բրիգադից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1952 թ. ծնված Օվսաննա Բ.-ն, 1989 թ. ծնված Մագդա Բ.-ն, 1985 թ. ծնված Աբրահամ Բ.-ն, 1992 թ. ծնված Անգելինա Բ.-ն, 1997 թ. ծնված Էլբրետա Բ.-ն, 1995 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Գալինա Բ.-ն:Այս մասին նշված է ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին, ժամը 22.45-ի սահմաններում, տանը վարունգով մածնաբրդոշ են պատրաստել և կերել, որից հետո ինքնազգացողությունները վատացել է և ահազանգել են շտապօգնություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: