23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել Մոսկվայում

Interfax.ru-ի հաղորդմամբ` Մոսկվայում ադրբեջանցի “օրենքով գող” է ձերբակալվել, ով կասկածվում է մարդասպանության մեջ: Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալել են “սպեցնազի” օգնությամբ:   

ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում ասված է, որ ձերբակալվել են էթնիկ հանցախմբի ակտիվ մասնակիցներ, բոլորը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնց թվում՝ 33-ամյա  այսպես կոչված “օրենքով գողը”, որը քրեական աշխարհում ճանաչված է որպես Ռաֆո Գյանջինսկի:

“Փորձելով խուսափել քրեական հետապնդումներից՝ կասկածյալը թաքնվել էր, նրա նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քննիչները պարզել են հետախուզվողի եւ նրա մարդկանց գտնվելու վայրը, ինչից հետո նրանց ձերբակալել են Մոսկվայի Հարավարեւելյան օկրուգում”, – նշում է interfax.ru-ն:

Ռաֆո Գյանջինսկիին ձերբակալելիս նրա մոտ եղել է ՌԴ քաղաքացու կեղծ  անձնագիր՝ Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի բնակչի անունով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ