«Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը»
«Ելք»-ը կարող էր չմասնակցել Երևանի ընրություններին:
ՀՀԿ-ն ու Զարուհին թող մրցեին. «Ելք»-ն էլ ասեր՝ Է՛ս ձեր բորշը, է՛ս ձեր գդալը, բայց «Ելք»-ը կարող է նաև մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Պետք չէ ամեն ինչ սևացնել ու ասել՝ իշխանությունների պրոյեկտ է, այս է, այն է…», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ «Ելք»-ում կան երիտասարդներ, ովքեր փողի մեռած չեն:
«Ելք դաշինքը իր ներսում այլակարծություն պիտի հանդուրժի. այն մեծ հեռանկարներ ունի: Ես «Ելք»-ին չեմ քննարկել, պարզ ասում եմ. քվեարկել եմ «Ազատ դեմոկրատներ»-ի օգտին, բայց չեմ կարող չասել՝ «Ելք»-ը, իսկապես, մեծ հեռանկարներ ունի: Լավ կլինի, որ ավագանիում թեկուզ տասը հոգի լինի «Ելքից», քան ընդհանրապես ոչ մեկը չլինի», – եզրափակեց բանախոսը: