Անի Երանյանից բաժանվելուց հետո ո՞վ կա Մովսեսի սրտում /ֆոտո/
“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալից հայտնի սերիալային կերպար՝ Սաշի կամ պրոֆեսիոնալ պարող, նաև մոդել Մովսես Երեմյանի կյանքում ի՞նչ փոփոխություններ կան, մասնավորապես դերասանուհի Անի Երանյանից բաժանվելուց հետո կրկին զբաղված է արդյո՞ք նրա սիրտը, այս մասին Henaran.am-ը հարցրեց Մովսեսին:
Մովսեսը խոսեց սիրո գաղափարի , իր կնոջ իդեալի մասին` չցանկանալով մանրամասնել անձնական կյանքի իր ”թաքուն” էջերը, սակայն նշեց, որ մոտ ապագայում ամուսնանալու նպատակ չունի.
”Որ Անի Երանյանի հետ չեմ , դրա մասին արդեն բոլորը գիտեն”,ասաց նա:
“Ինձ համար կնոջ կոնկրետ իդեալ երբեք չեմ մշակել: Սակայն ինձ համար առաջնային հանգամանք է կնոջ արտաքին գեղեցկությունը: Չեմ կարողանում հարմարվել այն մտքին, որ կինս կարող է լինել շատ խելացի, բայց ոչ գեղեցիկ”,-նշեց Մովսես Երեմյանը:
“Ես սիրում եմ ազատամիտ կանաց, բայց ազատ վարքի տեր կանանց, իհարկե, չեմ ընդունում: Իմ կինը պիտի պարզապես հասկացող ու լավ մարդ լինի, որ ընկալի իմ ընտրած մասնագիտության բնույթը”:
Մովսեսը չցանկացավ խոսել նաև ֆեյսբուքյան իր էջում տեղադրված խորհրդավոր աղջկա մասին.
”Դա թող լինի իմ գաղտնիքը, բայց առայժմ…”,-ասաց նա խոստանալով անձնական կյանքի առաջիկա նորությունների մասին առաջինը պատմել Henaran.am-ին: