Օրգազմ այլեւս չկա. ինչն է խնդիրը/16+/
Եթե ձեզ մոտ կորել է օրգազմը, պետք չէ խուճապի մատնվել: Նախ պետք է մտածել պատճառների մասին: Փնտրեք այն ձեր մեջ, առաջին հերթին` ձեր զգայական-հոգեբանական աշխարհում: Երբեմն օրգազմի բացակայությունը կարող է կապված լինել անգամ սենյակի պաստառների գույնի կամ սիրելիի նոր օծանելիքի հոտի հետ:
Իսկ եթե դուք օրգազմ չեք ստանում ոչ միայն զուգընկերոջ հետ, այլեւ ձեր երեւակայության մեջ, ուրեմն խնդիրն առողջական է, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Օրգազմի բացակայությունը կարող է կապված լինել կենտրոնական նյարդային համակարգի կամ ուղեղի ֆունկցիաների խանգարումների հետ: Այն կարող է կապված լինել նաեւ հորմոնալ ֆոնի հետ: Օրինակ, հղի կանայք, ում մոտ հորմոնալ ֆոնը փոփոխությունների է ենթարկվում, հաճախ են բողոքում օրգազմի բացակայությունից:
Օրգազմի բացակայության մեկ այլ պատճառ էլ հոգեկան ներաշխարհն է: Կանանց վրա, օրինակ, շատ են ազդում սթրեսները եւ էմոցիոնալ խնդիրները: Նման դեպքում անհրաժեշտ է դիմել հոգեբանի:
Ամուսնացած զույգերի մոտ օրգազմի բացակայության պատճառներից են ընտանեկան վեճերը: Նման դեպքերում անհրաժեշտ է հարթել վեճերը եւ կաեւորը` անկեղծ զրուցել զուգընկերոջ հետ:
Եվ վերջապես օրգազմի բացակայության էական պատճառներից մեկն էլ տեւական սեռական կյանքով չապրելն է: Կանոնավոր կերպով սեռական ապրելու դեպքում օրգազմը կրկին կվերադառնա: