28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Եկեք փորձենք” . Ադրբեջանցի երիտասարդը հայկական եռագույնով շապիկ է հագել եւ լուսանկարվել)

Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի  50 երիտասարդներ, Վրաստանի Քոբուլեթ քաղաքում “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարի շրջանակներում, երկխոսության են գնացել` հանուն խաղաղության: Ծրագիրը կազմակերպել է “Երիտասարդական ակումբների դաշնությունը” /FYCA/  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

“Հենարան” ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպանը ծրագրի փորձագետ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանի քարոզչության պատճառով  շատ վատ  կարծրատիպեր են ձեւավորվել հայերի նկատմամբ, սակայն նոր սերունդը` հաղորդակցման, հասարակական կարծիքի ձեւավորման եւ նման համատեղ ծրագրերի մշակման արդյունքում փոխել է իր վերաբերմունքն ու  վարքագիծը, ջարդվել  են ստերեոտիպերը, թե հայերը սոված ու աղքատ ժողովուրդ են:             

“Երիտասարդական ակումբների դաշնության” նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով` “Երիտասարդներն այն ուժն են, որ կարող են  երկու երկրների մեջ շփման եզրեր ձեւավորել”:

Կնյազ Սարոյանը, ով ծրագրի մասնակիցներից է, հավելեց, որ ծրագրի նպատակը  երիտասարդական ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով, միջանձնային մակարդակում երկխոսության հաստատումն էր, որն էլ թերեւս կայացել է: “Ճամբարի կարեւոր ձեռքբերումներից մեկն այն էր, որ երկուստեք չկար վախի զգացողություն, հատկապես, որ մենք մեր սենյակները կիսում էինք ադրբեջանցի մասնակիցների հետ”:

Ագրեսիվ կեցվածքի դրսեւորումներ չեն եղել ադրբեջանական երիտասարդների կողմից, ավելին` նրանց լիդերներից մեկը հայկական եռագույնով շապիկ է հագել ու լուսանկարվել: Իսկ մինչ մեր երիտասարդները տուն կվերադառնային, ադրբեջանցի մասնակիցներն ավելի վաղ Facebook-ով ընկերության առաջարկ են ուղարկել: “Սա քայլ է, որը ցույց է տալիս, որ նրանք ուզում են մեր շփումները դառնան շարունակական”,- նշեց ծրագրի համակարգող Նազինե Խալաֆյանը:        

Ճամբարի շրջանակներում երիտասարդները ծանոթացել են մարդու իրավունքների, հասարակական կարծիքի ձեւավորման մեխամիզմներին: Իսկ ավարտը եղել է  երեք երկրների երիտասարդների մտածած խաղաղության թեմայով ֆլեշմոբի կազմակերպումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ