20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աշխատանքի արդյունքները առաջին հերթին կողմերի դրսևորած քաղաքական կամքից են կախված․ Լավրով

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման ակտիվ մասնակից է։ Այդ մասին «Նովոյե վրեմյա»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին իրենք օգնում են՝ հաղթահարել հակամարտությունը։

«Այս խնդրի լուծմանն էր նվիրված անցյալ ամառ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կազմակերպված եռակողմ գագաթնաժողովը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ ԱԳ նախարարների բազմաթիվ շփումների ժամանակ: Շատ հարցերի շուրջ հաջողվում է համաձայնության գալ, մի քանի հարցեր են մնացել, թեեւ դրանք ավելի բարդ հարցերը»,- ասել է նա:

Լավրովը նշել է, որ աշխատանքի արդյունքները կախված են առաջին հերթին հենց կողմերի դրսևորած քաղաքական կամքից, ճկունություն դրսևորելու և փոխզիջումային լուծումների գնալու նրանց պատրաստակամությունից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ