Ինչպես է կեսարյան հատումն ազդում ինտիմ հարաբերությունների վրա /16+/
Սովորաբար ընտանիքում երեխայի հայտնվելուց հետո ինտիմ կյանքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Առաջին հերթին փոփոխությունները վերաբերում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, քանի որ ծննդաբերությունից հետո նրանց օրգանիզմը լուրջ սթրեսի է ենթարկվում: Օրգանիզիմին որոշակի ժամանակ է հարկավոր` վերականգնվելու համար, այդ թվում նաեւ սեռական կյանքում:
Իսկ ինչպես են կեսարյան հատումով երեխա ունեցած կանայք վերադառնում ակտիվ սեռական կյանքին: Այս դեպքում կոնկրետ ժամանակաշրջան նշել չի կարելի, մասնագետները խորհուրդ են տալիս կանանց անձամբ իրենց համար որոշել, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքի:
Ամեն դեպքում բժիշկ-գինեկոլոգները խորհուրդ են տալիս կեսարյան հատումից գոնե մեկ ամիս անց միայն վերադառնալ սեռական կանքին:
Կեսարյան հատումից հետո, սակայն կանանց մոտ այլ խնդիրներ էլ են ի հայտ գալիս` հոգեբանական: Հաճախ նրանք կոմպլեքսավորվում են հետվիրահատական սպիից: Նման դեպքերում կարելի է այնպիսի ներքնազգեստ ընտրել, որը, բացի սեքսուալ լինելուց, նաեւ կծածկի սպին:
Եվ ընդանրապես պետք է հիշել, որ ծննդաբերությունից հետո ձեր տղամարդը ձեզ սիրելու է այնքան, որքան դրանից առաջ: