22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սիսիանի քաղաքապետին չի՞ հետաքրքրում իր դեմ հարուցված քրեական գործը

Henaran.am-ը Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանից փորձեց մանրամասներ ստանալ Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ:

Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրության, մասնավորապես քաղաքապետարանում  վարչական հսկողության արդյունքների մասին ՀՀ Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով:

“Ինչի մասին է խոսքը, անընդհատ գրում են այդ մասին, ինչ ուզում են գրեն”,-ասաց Սիսիանի քաղաքապետը: Երբ սակայն ճշտեցինք, որ դատախազության հաղորդագրություն է` Հակոբջանյանն ասաց. “Կծանոթանամ` կասեմ: Էսօր էդ օրը չի,  ուրախ օր է, այդ թեմաներով եկեք չխոսենք”:

Հիշեցնենք, այսօր Սիսիանը ճանաչվեց  2014թ. երիտասարդական մայրաքաղաք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ