28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Ամենայն Հայոց կաթողիկոսին

Աստված օգնական, Վեհափառ Տեր

Սույն թվականի մարտի 22-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում կայացավ Հիսուս Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման արարողությունը, որին մասնակցում էր նաև Ձեր ներկայացուցիչը՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Արարողության ընթացքում Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դիմեց Տիրոջ Սուրբ Գերեզմանի իրավատեր մյուս երկու եկեղեցիների ներկայացուցիչներին՝ Հունաց Պատրիարք Սրբազանին և Վատիկանի Նվիրակին՝ խնդրելով արտոնել հինգ այլ եկեղեցիների, այդ թվում նաև Անգլիկան եկեղեցուն, Զատկից հետո տարին մեկ անգամ սուրբ պատարագ մատուցել Քրիստոսի Սուրբ Գերեզմանին:

Առ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ փաստին որևէ գնահատական չի տրվել:

Հաշվի առնելով սույն խնդրի կարևորությունն այն առումով, որ, մասնավորապես, Անգլիկան եկեղեցում արտոնված է միասեռական հոգևորականների առկայությունը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի դիմում-խնդրանքն առնվազն սրբապղծություն է Քրիստոսի Սուրբ գերեզմանի, հանուն Տեր Հիսուս Քրիստոսի և քրիստոնեական ուղղափառ հավատի նահատակված սրբերի հիշատակի, մեր հոգևոր հայրերի ու սրբությունների, բոլոր ճշմարիտ քրիստոնյաների հանդեպ:

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Մանուկյանի արարքը խայտառակ և ամոթալի խարան կմնա Հայոց Եկեղեցու վրա, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհրդի և անձամբ Ձեր կողմից, Վեհափառ Տեր, գործուն քայլեր չձեռնարկվեն վերոնշյալ դիմում-խնդրանքի չեղարկման ուղղությամբ:

Աստված օգնական, Վեհափառ Տեր:

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնություն

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ

«Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնություն

«Երևանի աշխարհաքաղաքական ակումբ»

«Հանուն ազգային-հոգևոր արժեհամակարգի պաշտպանության» դաշինք

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հանրային դիվանագիտության դպրոց ՀԿ

Իրավագիտության դպրոց ՀԿ

Սերունդ համահայկական երիտասարդական կենտրոն ՀԿ

Youth for youth օնլայն ռադիո

Միջազգային հումանիտար զարգացման ՀԿ

Հայրենանվեր Երիտասարդների միություն ՀԿ

«Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միություն

«Մխիթարիչ» բարեգործական  ընկերություն

Ճշմարիտ քրիստոնեության վրա հիմնված հայկական դյուցազնական մարտարվեստի և մշակութային դպրանոց

«Գոյ» բարեգործական հիմնադրամ

«Հաշտարարություն, հոգեբանություն, իրավունք» գիտա-ուսումնական կենտրոն

Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա

Հաշտարարների միություն

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «Պատրիադա» հունական համայնք

 

Երևան, 29.03.2017

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ