Բրիտանուհին սպասում է աքլորի սատկելուն, որպեսզի ստանա իր ադամանդե ականջօղը
Բրիտանուհին որոշել է համբերատար սպասել իր աքլորի սատկելուն, որը պատահաբար կուլ է տվել նրա սիրելիի նվերը` 450 դոլար արժողությամբ ադամանդե ականջօղը:
Զույգն աքլորին տարել է անասնաբույժի մոտ, ով ասել է, որ ականջօղը թռչունի ստամոքսում է մնացել:
“Անասնաբույժն ասաց, որ կարող է վիրահատական միջամտությամբ հանել ականջօղը, բայց դրանից աքլորը կարող է սատկել, իսկ դա շատ կվշտացնի իմ 6-ամյա դստերը` Միային: Նա շատ է սիրում աքլորին”,- ասել է կինը լրագրողներին:
Ընտանիքը ստիպված կլինի միշտ հետևել աքլորին, որպեսզի աղվեսները կամ գողերը հանկարծ չփախցնեն նրան ու միաժամանակ ադամանդյա ականջօղը:
Անասնաբույժն ասել է, որ աքլորը դեռ մոտ 8 տարի կապրի: