25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մենք չենք կարող պահանջել, որ գազի գինը 0 դրամ լինի»

«Փոքր տնտեսությունների շուկա գտնելու հարցին մենք լուծում կտանք, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ փոքր տնտեսությունները կարող են էֆեկտիվ չլինել, դրա համար պետք է մտածել, թե ինչպես անել միավորվել»,-այսօր Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Տեղացիներից մեկը հետաքրքրվեց գազի գնից: «Մենք չենք կարող իլյուզիաներով ապրել, մենք չենք կարող պահանջել, որ գազի գին 0 դրամ լինի, այստեղ խնդիրը ոչ թե գազի գինն է, այլ մեր եկամուտն է: Մենք հակառակ կողմից ենք սկսում. չենք մտածում՝ ոնց անենք, որ եկամուտը շատացնենք, այլ մտածում ենք՝ սաղ գները իջեցնենք»,-պատասխանեց վարչապետը:

Վերջինս խոսեց նաև գյուղատնտեսությունից. «Գյուղատնտեսության մեջ իրականում հեղափոխության անհրաժեշտություն ունենք, բարեփոխումների անհրաժեշտություն ունենք»,-ասաց վարչապետը և տվյալներ ներկայացրեց՝ 359 հազար գյուղացիական տնտեսություն կա, որի կողքը՝ 352 ֆերմեր-կոոպերատիվ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ