24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փախիր սրանցից

Բայց դու, ով Աստծո մարդ, փախի՛ր սրանցից և հետևի՛ր արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության, հեզության: Ա Տիմոթեոս 6.11Նախևառաջ` եկեք տեսնենք, թե ով է Աստծո մարդը: Աստծո մարդը նա է, ով հետևում է Աստծուն, փափագում կատարել Նրա պատվիրանները և հավիտենականությունն անցկացնել Նրա հետ: Պողոս առաքյալն ասում է. «Բայց դու, ով Աստծո մարդ, փախի՛ր սրանցից…»:

Ինչի՞ց պետք է փախչի Աստծո մարդը: Այսօր աշխարհն ընկղմված է ատելության, տարբեր տեսակի գայթակղությունների, հանցանքների ու մեղքերի մեջ: Թվում է, թե մարդկությունը ստեղծվել է ոչ թե բարության, սիրո, միմյանց օգնելու և բարձրացնելու համար, այլ պարզապես սեռական վայելքների և այլ ժամանակավոր հաճույքների: Ինչո՞ւ են մարդիկ օգտագործում ալկոհոլ, թմրադեղեր: Որովհետև ուզում են փախչել իրականությունից և ապրել այն ժամանակավոր հաճույքներով, որ առաջարկում է այս աշխարհը: Բայց Աստծո Խոսքը մեզ առաջնորդում է դեպի իրական կյանքը և խորհուրդ է տալիս՝ փախչելու մեղքից:

Շատերը փախչելու փոխարեն սկսում են պայքարել` կարծելով, թե կարող են հաղթել մեղքին: Սակայն Աստծո Խոսքը մեզ պատվիրում է ոչ թե պայքարել, այլ փախչել: Փախի՛ր, որ չխորտակվես: Սիրելինե՛ր, եթե ինչ-որ բան ձեզ գայթակղում է, փախե՛ք դրանից, մի՛ նայեք դրան. մի՛ գնացեք այնտեղ, որտեղ գայթակղությունն է: Եվ ոչ միայն փախեք, այլև հետևեք ճիշտ բաների: Վտանգից փախչողը պետք է ապաստան գտնի ապահով վայրում: Օրինակ` երեխաները, տեսնելով վտանգը, փախչում են իրենց ծնողների մոտ: Մենք էլ, մեղքից փախչելով, պետք է ապաստան գտնենք այնտեղ, որտեղ մեզ առաջնորդում է Աստծո Խոսքը` արդարության, աստվածապաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության մեջ: Իսկապես, մեղք չգործելու համար համբերություն է պետք, ինչպես նաև հեզություն և Հոգու մյուս պտուղները: Ուրեմն, սիրելինե՛ր, փախե՛ք մեղքից և հետևե՛ք Հոգու պտուղներին: Ամե՛ն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ