«Եթե Սոֆին կա, ինձ չհրավիրեք, և հակառակը…»
Այսօր կանդրադառնամ իմ համար շատ սիրելի ու ամենահետաքրքիր թեմային՝ Սոֆի և Պեպելյան։
Ուրեմն, ժողովուրդ, մեր աստղերը արդեն կազմակերպիչների մոտ զապրետ են դնում՝ եթե Սոֆին կա, ինձ չհրավիրեք, և հակառակը։
Սենցա, եթե կա ինչ-որ համերգ, պրեզետանցիա կամ մրցանակաբաշխություն, ապա 95 տոկոսով ներքին կարգով երգչուհիների կողմից արգելված է, որ նրանք երկուսով նույն վայրում հայտնվեն, նույնիսկ, ասումա, դեպք է եղել, որ էդ պատճառով ինչ-որ շնորհանդեսի երկուսով չեն մասնակցել, քանի որ հրավիրող կողմը չէր ասել, որ երկուսին էլ հրավիրել էր, ու իրար տեսնելով նույն վայրում՝ երկուսն էլ հեռացել են։
Դե էս պատմություններից անմասն չեն մնում Սոֆիի արդեն ամենամոտ ընկերուհի Նազենին, ով ակամայից, որպես ընկերուհիական սալիդարնասծ, վիզ դրած փորձումա օգնի Սոֆիին «հաղթել» այս աստղային հակամարտությունում, իսկ Քրիստինեի թիմը «գլխավորումա» ամենահայտնի դիմահարդար Ագան, ում ամենամոտ ընկերուհին է համարվում Պեպելյանը (Սիրուշոյից հետո)։
Կարճ ասած՝ մեր արժանապատիվ աստղերը ամեն գնով շարունակում են իրենց լուռ, բայց հզոր պայքարը ու չհայտարարված թշնամանքը։
Եթե մեկը կասկածումա ասածներիս վրա, ապա թող աչքս կոխի մի համերգ կամ միջոցառում, որտեղ իմ նշված աստղերը միասին են։
Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան գրառումը