Հայտնի է լոնդոնյան ահաբեկչի անունը․ զոհերի թիվն աճում է /ֆոտո, տեսանյութ/
Լոնդոնում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի, այդ թվում՝ ահաբեկիչը, կա 40-ից ավելի վիրավոր։ Ինչպես հայտնում է Independent-ը, հայտնի է դարձել ահաբեկչի անունը, ամենայն հավանականությամբ, նրա անունը Աբու Իզզադինն է։
Ավելի վաղ նա բանտում է եղել՝ ահաբեկչական գործունեությանն օժանդակելու համար։ Այդ տեղեկությունները, սակայն, դեռեւս պաշտոնապես չեն հաստատվել։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը:
Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանը նշել է, որ լոնդոնցիներին հնարավոր չէ վախեցնել այսպիսի ահաբեկչական գործողություններով:
Հիշեցնենք, որ նախօրեին տղամարդը մեքենայով կանխամտածված անցել Է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ սկսել վրաերթի ենթարկել անցորդներին: Այնուհետեւ մեքենան թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի մոտ գտնվող տղամարդը դանակով դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները: