03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2013-ի լավագույն հանգստավայրերը /ֆոտո/

Հանգստյան սեզոնն արդեն սկսվել է, իսկ շատերը դեռեւս չեն կողմնորոշվում` ուր մեկնել որակյալ եւ հետաքրքիր հանգստի համար: Ահա եւ այս սեզոնի լավագույն հագստավայրերը:

Ցանկի առաջին հորիզոնականում Թուրքիան է: Ըստ վիճակագրության` հատկապես լավ համբավ ունեն թուրքական Քեմեր, Սիդե, Ալանյա, Մարմարիս քաղաքների հյուրանոցները: Հանգստացողները գոհ են ոչ միայն հիանալի սպասարկումից, այլ նաեւ ցածր գներից:

Ղրիմի թերակղզին այս տարի լավագույն հանգստավայրերի ցանկի 2-րդ հորիզոնականում է: Ավազե ափերը եւ տաք ծովը իդեալական վայր են ընտանեկան հանգստի համար, նույնիսկ երեխաների հետ: Ղրիմի հարավային ափի գեղեցիկ լեռները ձգում են ակտիվ հանգստի սիրահարներին: 

Կրասնոդարի երկրամասի հանսգտավայրերը 3-րդ տեղում են: Նրանք յուրօրինակ են իրենց գեղեցկությամբ եւ հիանալի կլիմայական պայմաններով: Գեղեցիկ բնապատկերները եւ բուժիչ կլիման ամբողջացնում են լիարժեք հանգիստը:

4-րդ տեղում Չեռնոգորիան է, որն ամեն տարի ավելի մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում իր եզակի բնությամբ եւ բարձրակարգ եվրոպական սպասարկմամբ: Կարելի է կազմակերպել ճամփորդություն դեպի Դուբրովնիկ, Սկադարսի լիճ, ինչպես նաեւ այցելել հնագույն մենաստաններ:

Եգիպտոսն այս տարի 5-րդ հորիզոնականում է հայտնվել` երկրում տիրող քաղաքական անկայուն վիճակի պատճառով: Սակայն նույնիսկ այս պարագայում շատերն ընտրում են հենց Եգիպտոսը` բուրգերի հանդեպ հետաքրքրության պատճառով: Երկրի սիրահարներն են նաեւ սուզորդները: 

Թայլանդում հանգստանալն իր առանձնահատկություններն ունի, այն հատկապես հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են փող խնայել, քանի որ որքան երկար եք դուք մնում թայլանդական հյուրանոցներում, այնքան ավելի էժան է լինում այնտեղ մնալը: Եթե օգտվեք նախօրոք պատվիրելու հնարավորությունից, ապա նույնիսկ զեղչեր կլինեն: Կարեւորը` մեկնման վայրում եղանակային լավ պայմաններ լինեն, որպեսզի թռիքչը ոչ մի դեպքում չուշանա:

Ով սովոր է առանձնահատուկ սպասարկման եւ հետաքրքիր զվարճանքների, Իսպանիայում հանգստանալը հենց նրանց համար է: Լողափերը խնամված են, ծովը` հաճելի, էքսկուրսիաների ծրագրերը` շատ հետաքրքիր, խոհանոցը` հիանալի: Այս ամենի շնորհիվ Իսպանիան աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկն է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ