19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Պահելով իրենց իշխանությունը` շարունակել հարստանալ /վիդեո/

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը գտնում է, որ քանի դեռ Ալիևը ու նրա կլանը գործում են Ադրբեջանում, Հայաստանը չի կարող ակնկալել լիարժեք խաղաղություն: Չնայած դրան նա պատերազմի վտանգ էլ չի կանխատեսում, համենայն դեպս այս պահին, երբ Ադրբեջանում պատրաստվում են նախագահական ընտրություններին:

“Նրանց հիմնական նպատակն է ոչ թե հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այլ անընդհատ լարվածության մեջ պահելով իրենց ժողովրդին, պահել իրենց իշխանությունը և շարունակել հարստանալ: Ես կարծում եմ դա է նրանց նպատակը”,-կարծիք հայտնեց թուրքագետը:

Խոսելով Թուրքիայում Գեյզի այգու շուրջ սկսած հասարակական ընբոստության մասին` թուրքագետը բացառեց, որ շարժման արձագանքները կարող են որևէ կապ ունենալ հայերի և Հայաստանի վրա:

“Թուրքիայի այս շարժումը ցույց տվեց, որ հասարակությունը հաղթահարել է վախը պետության նկատմամբ: Նմանատիպ իրադրությունը կարող է նաև իր ազդեցությունը ունենալ Ադրբեջանի վրա, որովհետև այնտեղ էլ վախը պետության նկատմամբ բավականին ուժեղ է”,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ