03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջորջ Բուշը սափրել է գլուխը հանուն երեխայի

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը` ի պաշտպանություն իր թիկնապահներից մեկի: Բանն այն է, որ գաղտնի ծառայության աշխատակցի որդին` 2 տարեկան Պատրիկը, քաղցկեղ ունի եւ քիմիաթերապիայի կուրս է անցնում, ինչի հետեւանքով երեխան ամբողջովին ճաղատացել է: 

Բուշի օրինակին են հետեւել նաեւ նրա թիկնազորի բոլոր աշխատակիցները: Սա միակ աջակցությունը չէ, որ ցուցաբերվել է փոքրիկ Պատրիկին: Բացվել է նաեւ նրան աջակցող հատուկ կայքէջ, ինչպես նաեւ հատուկ հիմնադրամ, որտեղ Բուշն արդեն իսկ “որոշակի գումար” է ներդրել: Անվտանգության կազմակերպության աշխատակիցները որոշել են նաեւ բարեգործական մոտոարշավ կազմակերպել, որը կկայանա օգոստոսի 10-ին:

Երեխայի մոտ դաժան հիվանդությունն ախտորոշել են անցյալ տարվա գարնանը: Այժմ նա իրեն բավականին լավ է զգում: Բժիշկները նրա ապաքինման ընթացքից գոհ են: 

Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ նախագահ է եղել 1989-93-ին: Գրեթե 60 տարի առաջ արյան քաղցկեղի զոհն է դարձել Բուշի առաջին դուստրը` Ռոբինը: Նա մահացել է 1953-ին` 3 տարեկանում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ