Անջելինա Ջոլիից կարող են խլել նրա երեխային /ֆոտո/
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին կրկին բարդ իրավիճակում է հայտնվել։ Նրանից կարող են խլել նրա ավագ որդուն՝ Մեդդոկսին։ Վերջերս Կամբոջայում մի տղամարդ հայտարարել է, որ ինքն է տղայի կենսաբանական հայրը եւ պահանջում է, որպեսզի իր որդուն հայրենիք վերադարձնեն։
Հիշեցնենք, որ Մեդդոկսը Ջոլիի ավագ որդին է, ում դերասանուհին որդեգրել է 2002 թվականին։ Պաշտոնական տվյալներով՝ երեխայի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ, իսկ հոր մասին ոչինչ հայտնի չէ։
Ջոլիի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս իրավիճակը։ Նշվում է, որ կամբոջացի տղամարդը իր եւ տղայի հարազատությունը ապացուցող ոչ մի փաստաթուղթ չունի։