Վարորդը 100 դրամը նետել է Գիսանե Պալյանի վրա
“Empyray” ռոք խմբի անդամ Գիսանե Պալյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է. “Զարհուրելի է… Մոտ մեկ ժամ առաջ վերադառնում էի տուն N3 – 2473 S համարանիշերով միկրոավտոբուսով: Իջնելուց վճարեցի 100 դրամ և իջա…. 60ի մոտ վարորդը պատուհանից ինձ վրա նետեց 100 դրամանոցը գոռալով՝ “Վերցրա, ինձ պետք չի”….. Ու շարժվեց: Հասցրեցի միայն ետևից գոռալ՝ Ինձ էլ պետք չի……. ԱՄՈԹ….”: