21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Քրիստոսի գլխավոր պատգամը՝ երկու բառ է

Քրիստոսի գլխավոր պատգամը՝ երկու բառ էր, որ այսօր դժբախտաբար մի փխրուն քարի նման փշրվել է մարդկանց հոգիներում։

Եվ ի՞նչ է այդ երկու բառը ու նրա իմաստը։

Պատմվում է, թե երբ հավատացյալ ժողովուրդը Սուրբ Պատարագից հետո, ամեն Կիրակի շտապում էր ծերունազարդ Հովհաննես Ավետարանչի բնակարանը՝ սուրբի քարոզը լսելու, ժողովրդի բուռն խնդրանքին ընդառաջելով, Հովհաննես Ավետարանիչը օրհնելով նրանց միշտ երկու բառ էր արտասանում․ «Սիրեցէք զմիմեանս», ապա գնում էր իր սենյակը։

Մի քանի Կիրակի այսպես պատահելուց հետո, երիտասարդ տղաներից մեկը համարձակվում է հարց տալու Ավետարանչին․

Ով վարդապետ, մեզ մի նոր բան քարոզիր, մի քանի շաբաթ է ինչո՞ւ ես նույն պատգամը տալիս։

Ու Հովհաննես Ավետարանիչը պատասխանում է․

«Արևը այնքան արագ չի հալեցնում սառույցը, որքան ՍԵՐԸ՝ մեղքը»։ Երբ իրար սիրել իմանաք, դրանից հետո մի նոր բան կքարոզեմ։

Վերցված է «Հայ Երուսաղեմ» ամսագրից
բացառիկ թիվ 48, Մարտ 2017
Ս․Թ․Վ․ Սանուց Միություն – խմբագիր Նահապետ Մելքոնյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ