25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ է փոխվել 2017-ի առաջին 2 ամիսներին

«Մեր թիմն այսօր հայտ է տվել ու ասում է՝ մենք շատ լավ գիտենք՝ որտեղ ենք, ինչ դժվարություններ, ինչ խնդիրներ ու առավելություններ ունենք, մենք գիտենք՝ ուր ենք ուզում հասնել, ինչ նպատակներ ենք դնում, և այդ նպատակները բավական հավակնոտ են ու իրատեսական են, մենք գիտենք՝ ուր պիտի հասնենք ու ումով պիտի հասնենք»,-այսօր Իջևանում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ իշխող կուսակցությունը բոլոր ոլորտներում ու հանրությանը հուզող խբդիրներում տվել է ախտորոշում ու տեսլական, թե ինչ պիտի անեն: «Մեր ներուժը մարդն է, որ իր կարողություններով կարող է աշխարհ շուռ տալ: Մենք ներկայացրել ենք հստակ 3.2 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր, որի մեկնարկը սկսվելու է 2017 թվականին»,-շեշտեց նա:

Համեմատություն ակցկացնելով 2016 թվականի առաջին 2 ամիսների և այս տարվա առաջին 2 ամիսների միջև՝ վարչապետը հայտնեց, որ արձանագրվել են 16 տոկոս արդյունաբերության աճ, 36 տոկոս արտահանման աճ, ոսկերչության, խմիչքների արտադրության, հանքարդյունաբերության աճ:

«Մեր մուտքերի առումով ունենք 10.9 տոկոս աճ: Բավական վիզաներ ենք թեթևացրել, որպեսզի զբոսաշրջիկը գա մեզ մոտ, Գյումրու օդնավակայանն ենք սկսել աշխատեցնել»,-հայտարարեց Կարեն Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ