Մերկ իսպանացիները համաշխարհային ռեկորդ են սահմանել
Իսպանական Ալմերիա նահանգի Վերա քաղաքում մերկ լողորդների նոր ռեկորդ է սահմանվել: Միջոցառմանը, որին սպասվում էր, որ մոտ 600 մարդ ներկա կգտնվի, մասնակցել է 729 մարդ:
Լողորդներին հաշվելու համար հատուկ մարդ է ներկայացել: Եթե այս ռեկորդը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, ապա այն կգերազանցի նախորդ ռեկորդը, որը սահմանվել էր Նոր Զելանդիայում, երբ “մերկ լողին” մասնակցել էր 506 մարդ:
Միջոցառումը կազմակերպվել էր “առանց լողազգեսի օրվա” կապակցությամբ: Քաղաքի իշխանությունները հավանության են արաժանցրել գաղափարը` նշելով, որ նախ այն բարեգործական բնույթ է կրում, իսկ հետո էլ գրավում է զբոսաշրջիկներին: Ռեկորդային լողի կազմակերպիչներն իրենց հերթին նշել են, որ այն կարող է նպաստել նաեւ նատուրիզմի տարածմանը: