Որպեսզի իդեալական մարմին ունենաք․ սննդակարգի շտկման 10 խորհուրդ
Որպեսզի լավ տեսք ունենաք, պետք է հետեւեք սննդակարգի մի շարք կանոնների։ Ահա դրանք։
1. Սնվեք ընդհատումներով
Յուրաքանչյուր բարեկազմ կին գիտի, որ լավ մարմին ունենալու համար պետք է սնվել հաճախ՝ քիչ քանակով։ Կերեք օրական 5-6 անգամ, սակայն փոքր չափաբաժնով։
2. Շատ ջուր խմեք
Գրագետ ընդունվող հեղուկը լավ մարմնի գրավականն է։ Մարդ օրական պետք է 1,5-2 լիտր ջուր խմի։ Ջուրը բարելավում է նյութափոխանակությունն ու օգնում ավելի հեշտ նիհարել։
3. Ակտիվ եղեք
Շարժումը կյանք է Չի կարելի անընդհատ նստած մնալ, շարժվեք, քայլեք, պարեք։
4. Ճիշտ սնունդ ընտրեք
Որպեսզի լավ մարմին ունենաք, օգտակար սնունդ ընդունեք, հնարավորինս հեռու մնացեք արագ սննդից, խմորային եւ ճարպոտ ուտելիքներից։
5. Սիրեք բանջարեղենը
Բանջարեղենն օգտակար են թե առողջության, թե մարմնի համար։ Դրանցում առկա վիտամինները անփոխարինելի են օրգանիզմի համար։ Անպայման ամեն օր բանջարեղեն օգտագործեք։
6. Ճիշտ պատրաստեք սնունդը
Խուսափեք յուղերով տապակած սնունդից, ավելի լավ է ընդունեք խաշած, շոգեխաշած կամ կրակի վրա խորոված սնունդ։
7. Լավ քնեք
Լավ կազմվածք ունենալու համար կարեւոր է հանգիստը։ Օրական 7-8 ժամ քունը ամրացնում է նյարդերը, օգնում լիակատար հանգստանալ։ Եւ մի մոռացեք, որ պետք է պառկել քնելու նախքան կեսգիշերը։
8. Պարբերաբար երես տվեք ձեզ
Լավ կազմվածք ունեցող կանայք գիտեն, որ անհրաժեշտ է երբեմն-երբեմն երես տալ ինքդ քեզ՝ մի փոքրիկ կտոր խմորեղեն, շոկոլադ, որպեսզի դեպրեսիայի մեջ չհայտնվեք։ Շաբաթական մեկ անգամ կարելի է թուլանալ։
9. Նախապես պատրաստեք ուտելիքը
Միայն կամքի ուժը բավական չէ, որպեսզի կարողանաք խոսւափել արգելված սննդից։ Ճիշտ համակարգեք ձեր օրը։ Նախապես սնունդ պատրաստեք, եթե աշխատում եք, այն ձեզ հետ տարեք, որպեսզի ստիպված չլինեք արագ սնունդ ընդունել։
10. Վիտամինային սնունդ շաը ընդունեք
Ձեր սննդակարգում հնարավորինս շատ վիտամիններով հարուստ ուտելիք ներառեք՝ մրգեր, բանջարեղեն, հատիկավորներ։