Ինչպես պետք է կինն իրեն խնամի հղիության ընթացքում
Գաղտնիք չէ, որ հղիության ընթացքում կանանց մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում, որոնց դեմ նրանք չեն կարողանում պայքարել անգամ ծննդաբերելուց հետո։ Խնդիրներ առաջանում են նաեւ արտաքինի հետ, եւ որպեսզի հետագայում խուսափեք դրանցից, պայքարը պետք է սկսել հենց հղի ժամանակ։ Պիգմենտային հետքեր, մաշկային ցան, ցելյուլիտ, խնդիրներ մազերի հետ, մաշկի չորացում, ատամների խնդիրներ, այս բոլորը մեղմելու կամ ընդհանրապես խուսափելու համար պատրաստ եղեք հղիությանը, իմացեք, թե ինչպես պետք է խնամեք ձեզ հղիության ընթացքում։
Հղիության առաջին եռամսյակ
Մաշկի խնամքի միջոցներ օգտագործեք, սակայն համոզվեք, որ դրանք թույլատրված են հղիության ընթացքում օգտագործելու համար։
Սնուցող միջոցներ օգտագործեք, որոնք պարունակում են С եւ Е վիտամիններ։
Բժշկի հետ խորհրդակցեք, որպեսզի վիտամինային ճիշտ կոմպլեքս ընդունեք։
Հարմարավետ կոշիկ գնեք։ Դա կօգնի կանխել երակային խնդիրներն ու մկանային ցավերը։
Հղիության երկրորդ եռամսյակ
Կոմպրեսսային զուգագուլպաներ գնեք, որը կօգնի կանխել վարիկոզը եւ հղիների ու կերակրող մայրիկների համար նախատեսված կրծկալ կրեք, քանի որ կրծքերը հղիության ընթացքում խիստ զգայուն են դառնում։
Ամրապնդեք իմունիտետը, լավ ու ճիշտ սնվեք, մաքուր օդի դուրս եկեք։
Հաճախ հանգստացեք, ոտքերը բարձին դրեք, որպեսզի մարմնից ավելի վերեւ մնա։
Հղիության երրորդ եռամսյակ
Հետեւեք քաշին, հիշեք, որ այս ընթացքում մեկ շաբաթվա մեջ կես կիլոգրամից ավելի չպետք է գիրանաք։
Օրական 30 րոպե քայլեք։ Մինչծննդաբերական բանդաժ կրեք։
Խնամեք կրծքերը, հատուկ սնուցող յուղերով մերսեք։