2-րդ դժբախտ պատահարը` կապված
“iPhone“-ի հետ կապված 2-րդ ողբերգական միջադեպն է տեղի ունեցել վերջին շաբաթվա ընթացքում` կրկին Չինաստանում: 30-ամյա տղամարդը կոմայի մեջ է ընկել` հեռախոսը լիցքավորելու փորձի ժամանակ փոխանցված հոսանքից:
Ինչպես պատմել է տուժողի քույրը, տղամարդը ճչացել է եւ ընկել գետնին: Ինքն արագ անջատել է լիցքավորման հաղորդալարը եւ բժիշկ կանչել: Բժիշկները հայտնել են, որ տղամարդու սիրտը դադարել է բաբախել: Այնուհետեւ վերակենդանացման գործողություններ են իրականացվել, սակայն տղամարդը կոմայի մեջ է ընկել:
Պարզվել է, որ լիցքավորման մարտկոցը, որը տղամարդն օգտագործել է 2 տարի, գնված է եղել ոչ թե ընկերության պաշտոնական մատակարարից, այլ տեղի շուկայից: Այդ օրը անձրեւ է եկել եւ օդը շատ խոնավ է եղել: Այդ պատճառով էլ հավանաբար կարճ միացում է տեղի ունեցել:
“Apple”-ի չինական մասնաճյուղում հրաժարվել են մեկնաբանել միջադեպը, չնայած որ սա արդեն 2-րդ դեպքն է Չինաստանում: Օրերս կրկին “iPhone”-ի լիցքավորման ժամանակ փոխանցած հոսանքից 23-ամյա մի չինուհի էր մահացել: