Իմ սգավոր մերը դրսում ա. անտուն մնացած փոխգնդապետը՝ Վիգեն Սարգսյանին /տեսանյութ/
Արդեն հայտնել ենք, որ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության ազատամարտիկները երեկ՝ մարտի՝ 10-ին հանդիպեցին Պաշտպանության նախարար, «Հանրապետական» կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի հետ:
Պահեստազորի փոխգնդապետ, արդեն մեկ տարի անտուն մնացած ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանը, որի պատմությանը Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է , հարցով դիմեց նախարարին:
«Կա որևէ մի կառույց՝ իրավաբանորեն, որ պաշտպանի ազատամարտիկի շահը: Ես իմ պատմությունը պատմեմ Պարոն նախարար: Սոցիալական վարչությանը դիմում եմ գրել, որ վիրահատվեմ, կռվի տարիներից մնացած վերքերս էին: Ստիպված տունս վաշխառուի մոտ գրավ դրեցի ու մայր, ես ու իմ ընտանիքը, հաշմանդամ եղբորս ընտանիքը մնացինք դրսում: Երեք ախպորով պատերազմ ենք գնացել: Մի եղբայրս զոհվեց ու ես ու մյուս եղբայրս երկրորդ կարգի հաշմանդամ մնացինք: Հիմա իմ սգավոր մերը դրսումա, ո՞վ պետքա մեզ ձեռք մեկնի»,-նշեց ազատամարտիկը:
Նախարարը արձագանքեց ազատամարտիկին:
Մանրամասները՝ տեսանյութում: