28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենակրեատիվ զուգարանները /ֆոտո/

Հաճախ մարդիկ տունը վերանորոգելիս մոռանում են զուգարանի մասին, իսկ կան այնպիսի մարդիկ, ովքեր զուգարանից էլ կարող են իսկական “գլուխգործոց” ստանալ:

Հոնկոնգում կա զուգարան, որը պատրաստված է իսկական ոսկուց: Միայն զուգարանակոնքը ստեղծողների վրա 3 մլն դոլար է արժեցել: Իսկ որպեսզի ոսկուց հատակը չքերծվի, հաճախորդներին կտորից կոշիկներ են տալիս:

Փարիզում կա փողոցային զուգարան, որը մաքրվում է յուրաքանչյուր այցելուից հետո: Մարդկանց դուրս գալուց հետո 60 վայրկյանի ընթացքում հատուկ համակարգի շնորհիվ զուգարանն ախտահանվում է: 

Ճարտարապետ Մոնիկա Բոնվինչինին Լոնդոնում միակողմանի հայելային զուգարան է կառուցել, որում կարելի է ժամանակ “սպանել” անցորդներին նայելով: Արտաքուստ այն մուգ ապակիով է պատված, այնպես որ անցորդները չեն տեսնում ներսում գտնվողին:

Հատուկ վակուումային սարքավորումներով “տիեզերական” զուգարանը գտնվում է Տոկիոյում: Այն գտնվում է Տոկիոյի Նորամուծությունների ինժեներական թանգարանում:

Որոշ հասարակական զուգարաններ Ճապոնիայում հագեցված են վիդեոխաղերի հարթակներով, որոնք ղեկավարվում են մեզով: 

Գվադալահարայի “PPDG” պենտ-հաուսի 15-րդ հարկում գտնվում է մի զուգարան, որը  հատուկ սուր զգացողությունների սիրահարների համար է: Այն տեղակայված է վերելակի բաց տանիքում, ընդ որում զուգարանի հատակը թափանցիկ է:

Հոնկոնգում գործում են հավկիթի տեսքով զուգարաններ:

Ճապոնական Իիյամա քաղաքի “Madarao-Kogen” հյուրանոցում զուգարանի այցելուները նստում են այնպիսի զուգարանակոնքի վրա, որի վրա թվում է, թե պատրաստ ես իջնել լեռան գագաթից:

Հոնկոնգի առեւտրի կենտրոնում զուգարան այցելելիս հնարավոր է դիտել նաեւ սիրելի հեռուստաշոուն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ